ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն ընտրություններից օրեր առաջ «Ռուսաստանից 100․000 ընտրողների» ժամանելու վերաբերյալ հարցին պատասխանել էր.
«Ես շատ ուրախ եմ, որովհետև Ա) այդ մարդկանց մեծ մասը, մեր հարցումները ցույց են տալիս, որ մեզ են ընտրելու, Բ) այդ մարդիկ մեզ պետք են, որովհետև հիմա հավաքներ են անցկացվում՝ մեկամսյա, (վարժական)․․․ այո, և շատ լավ կլինի, եթե էդ 100․000 մարդուց, ասենք մի 30-40 հազարը կմնա էստեղ՝ կուղարկենք վարժական հավաքների։ Մի երկու ամիս վարժական հավաքի կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա։ Ի՞նչ է, ի՞նչ խնդիր կա»։
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բանակում չի ծառայել, հարցն այստեղ այն չէ, թե որքանով է օրինական կամ ոչ օրինական ազատվել ծառայությունից, այլ, որ չծառայած մարդը կարող է իրեն նման կոչի իրավունք վերապահել:
Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն էր արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով.
Կարդացեք նաև
«Ռուսաստանից ընտրակաշառքով կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել՝ արդյո՞ք պետք է էդ մարդիկ ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխան՝ միանշանակ այո, պետք է ներգրավվեն։ Մի պարզ պատճառով՝ եթե էդ մարդիկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունեն Հայաստանում ընտրելու իրավունք, բնականաբար նաև ունեն պարտականություններ՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ և պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից՝ բնականաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության»։
Չախոյանի կենսագրության մեջ զինվորական ծառայության մասին ևս ոչինչ չկա:
Բանակում այս չծառայած անձինք պաշտպանության նախարա՞ր են, որ որոշում են՝ ով պիտի հավաքի տարվի:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































