Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրություններում ՔՊ-ն 40 հազարով ավելի ձայն է ստացել, քան 5 տարի առաջ․ Դավիթ Խուդաթյան

Հունիս 11,2026 13:46 Share

«Նրանց փոխարեն ես էլ ձայների վերահաշվարկ կպահանջեի»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ ըմբռնումով է մոտենում ընդդիմության քայլերին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան անցնելու շեմին է։

Իսկ առհասարակ, ընդդիմադիրների հայտարարությունները՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին հարյուրավոր ձայներ են ավելացվել որոշ տեղամասերում, ընդամենը փորձ է համարում ՔՊ-ին «հավասարեցնել Սերժ Սարգսյանի ժամանակվա իշխանություններին, երբ ընտրությունների արդյունքները կեղծվում էին»։

«Վերահաշվարկի արդյունքում այս կամ այն ուժի օգտին ձայները կարող են փոխվել այս կամ այն կողմ, բայց խոսքը մի քանի ձայնի մասին է լինելու։ Պետք է նաև փաստեմ, որ մինչ օրս իրականացված վերահաշվարկի արդյունքում ամենաշատ ձայներն ավելացել են հենց «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն իրապես տեխնիկական է համարում, քանի որ տրամաբանություն չի տեսնում՝ ՔՊ-ի կողմից սեփական արդյունքները նվազեցնելու մեջ։ Վստահեցնում է՝ իրենք ընտրությունները կեղծելու որևէ անհրաժեշտություն չեն ունեցել։

Իր գնահատմամբ, ընդդիմությունն այս ընտրություններում լիակատար ձախողվել է․ «Նրանց հաշվարկն այն էր, որ հնարավորինս շատ ընտրակաշառք բաժանեին, ինչպես նաև առավելագույն թվով մարդկանց բերեին արտերկրից՝ այդպիսով իրենց հաղթանակն ապահովելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի շնորհիվ այդ ծրագրերը տապալվել են»։ Ամեն դեպքում, կարծում է․ «Ընտրակաշառքների ազդեցությունն, այնուամենայնիվ, զգացվել է․ ընդդիմությունն այնքան անզոր գտնվեց, որ նույնիսկ դա չօգնեց հաղթանակ ապահովել։ Հիմա ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրությունների վրա, բայց դա էլ նրանց չի հաջողվի, որովհետև Հայաստանի քաղաքացիները գիտեն, թե ում օգտին են քվեարկել և որն է իրական պատկերը»։

Հարցին՝ ՔՊ-ի համար պարտություն չէր սահմանադրական մեծամասնություն չձեւավորելը, ինչպես նախատեսում էին, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Մենք ստացել ենք ձայների 49,9%-ը։ 49,9%-ի և 50%-ի տարբերությունը ընդամենը մոտ 1500 ձայն է, իսկ վերահաշվարկը դեռ չի ավարտվել։ Բացառված չէ, որ ևս 1500 ձայն ավելանա, ինչպես արդեն եղել է մի քանի տեղամասերում՝ արդյունքների ամփոփման ժամանակ»։

Այն, որ այս ընտրություններում հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայներ ունի, քան նախորդ ընտրություններում էր, Դավիթ Խուդաթյանը նույնպես խնդիր չի համարում։ Ավելին՝ հայտարարում է, որ ՔՊ համակիրների թիվը՝ նախորդ ընտրությունների համեմատ, մեծացել է․ այս ընտրություններում ՔՊ-ն 40 հազարով ավելի ձայն է ստացել, քան 5 տարի առաջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930