Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով պետք է փողոց գեներացնել. Արա Ռոստոմյան

Հունիս 11,2026 16:29 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի հրաժարականի պահանջով պետք է օրակարգ սկսվի ու փողոց գեներացվի: Այս կարծիքին է Բագրատ սրբազանի գործով անցնող՝ «Որդիների կանչ» կազմակերպության համահիմնադիր Արա Ռոստոմյանը:

«Բոլորս գիտենք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նկարչություն է արել եւ կցանկանայի՝ այսօրվանից եւեթ հանձնաժողովի նախագահի հրաժարականի օրակարգ սկսվեր, գոնե այդպես փողոց գեներացվեր»,- ասաց Ռոստոմյանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ոչ լեգիտիմ ընտրված է ու երկար չի ձգի. «Սրա փորձը ունեցել ենք 1996-ին, երբ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել: Ընտրության օրը քվեաթերթիկների հաշվարկը մեկից մեկ ինձ 1996 թվականը հիշեցրեց, ես այդ ժամանակ ընդդիմության շարքերում եմ եղել ու տեսել՝ Լեւոն-Տեր-Պետրոսյանը 1,5 տարի կարողացավ ձգել, Նիկոլ Փաշինյանը մեկ տարի կձգի: Որովհետեւ ոչ լեգիտիմ ընտրված է, եթե իհարկե, փողոցում պայքարը շարունակվի… եթե հանգիստ մնանք, նոյեմբերի 9-ի նման մի 15 օր հետո ինքն ավելի կպնդվի ու նույն ճնշումները կշարունակի ու կմնա էլի 5 տարի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930