Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. «Իրականում այս խնդիրը չէր լինի, եթե լիներ վստահության որոշակի մակարդակ եւ «ֆռռացնելու», խաբելու, շրջանցելու նախկին բազմամյա փորձ չլիներ»

Հունիս 12,2026 13:44 Share

Եթե ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում ԿԸՀ-ն վերաքվեարկություն չի իրականացնում, ապա մնում է մեկ տարբերակ՝ ամբողջ Հայաստանում ընտրություններն անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ կազմակերպել․ «Առաջարկ Հայաստանին» թիմի այսօր հրավիրած մամուլի ասուլիսում  հայտարարեց իրավաբան Արամ Օրբելյանը։

«Մենք քննարկել ենք, պլանավորվում է ԿԸՀ-ի այս որոշումը բողոքարկել։ Իրականում այս խնդիրը չէր լինի, եթե լիներ վստահության որոշակի մակարդակ եւ «ֆռռացնելու», խաբելու, շրջանցելու նախկին բազմամյա փորձ չլիներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործի առթիվ ՔԿ կայքում չկա տեղեկատվություն, որ գոնե մեկ քրեական գործ է հարուցվել։ Ասաց նաեւ, որ այլ տեղամասերում զինվորների համանման քվեարկության եւ այլ խախտումների դեպքերն էլ ավելի մանրամասն են ուսումնասիրում։

«Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ խոսքը բացառապես քվեարկության գործընթացին չի վերաբերվում, այլ ամբողջ ընտրական գործընթացին։ Նա ասաց նաեւ, որ նաեւ ՍԴ դիմելու հարցն են քննարկում։

Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930