Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը՝ երկքաղաքացիների ընտրության իրավունքի մասին. «Հայաստանը պետություն է, որն ունի համեմատաբար փոքր բնակչություն և համեմատաբար մեծ սփյուռք»

Հունիս 12,2026 22:11 Share

Արտահայտելով իր դիրքորոշումը ԱԺ ընտրությունների լույսի ներքո Հայաստանում լայնորեն քննարկվող թեմայի շուրջ՝ կապված երկքաղաքացիության և Սփյուռքի մեր հայրենակիցների՝ Հայաստանում ընտրություններին քվեարկելու իրավունքի մասին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց. «Մենք ունենք ՀՀ-ում բնակվող բնակչություն, որոնց ջախջախիչ մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են, որոնք հարկեր են մուծում, մեր բանակում ծառայում են, իրենց վաստակած գումարները ծախսում են ՀՀ տարածքում, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում և ոչ միայն օգտվում են քաղաքացիության կողմից ընձեռված իրավունքներից։

Այդ իմաստով, մեղմ ասած, մի քիչ տարօրինակ է, երբ մարդիկ քաղաքացիական պարտքի իրենց չափաբաժինը չեն կրում՝ ես սա չեմ ասում դատապարտելու իմաստով, զուտ փաստն եմ շեշտում, մի տեսակ ճիշտ չէ, որ մարդիկ, որոնք քվեարկելու են, բայց հետո չեն կիսելու այդ քաղաքական որոշումների հետևանքները, գան, քվեարկեն՝ գնան։

Հետևաբար, երբ որոշումը կայացվել էր, որ սահմանադրորեն կունենանք երկքաղաքացիություն, և մեր Սփյուռքի հայրենակիցները առանց որևէ պայմանի դառնան քաղաքացի, կարծում եմ, որ շատ խորը մտածված չի եղել։

Մանավանդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը պետություն է, որն ունի համեմատաբար փոքր բնակչություն և համեմատաբար մեծ սփյուռք։ Այլ պետություններ այլ կերպ են մոտեցել։

Հիշենք, որ Սովետական Միության փլուզումից հետո 20-35 տարիների ընթացքում մենք ունեցել ենք մոտ մեկ միլիոն դե ֆակտո քաղաքացիների արտահոսք, և ըստ այդմ, այդ մարդիկ քաղաքացի են և դրսում են՝ Հայաստանում չեն գտնվում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930