Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս ընտրական պրոցեսում որեւէ բան եղել է համատարած, դա ընտրակաշառքի բաժանումն է»․ Արուսյակ Ջուլհակյան

Հունիս 14,2026 21:15 Share

«Այս ընտրություններում եղել է ապօրինի միջամտություն, այդ թվում՝ ընտրակաշառքի ձեւով։ Գործընկերները խոսում էին համատարած խախտումների մասին, եթե այս պետությունում եւ այս ընտրական պրոցեսում որեւէ բան եղել է համատարած, ապա միակ համատարած բանը, որն արձանագրվել է, դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է։ Այսօրվա դրությամբ ընտրակաշառքի գործով մենք ունենք միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող 177 մեղադրյալ, 55 մեղադրյալ՝ ԲՀԿ-ն ներկայացնող, 17 մեղադրյալ՝ «Հայաստան» դաշինքից։ Եվ այս պայմաններում ես նույնպես ունեմ դժգոհություն ԿԸՀ-ից»,- ԿԸՀ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա դիմեց ընդդիմադիրներին․ «Ո՞վ է խոսում ամոթից, լռեք, ուղղակի լռեք։ Այս բոլոր ընտրակաշառակերները պատժվելու են, իրենց պատվիրատուները պատժվելու են։ Եվ առհասարակ այս քաղաքական ուժերը, որոնք քաղաքացու ճակատին գնապիտակ են կպցնում, ընտրակաշառք են բաժանում, ընտրական պրոցեսներն աղճատում են, հարամում են ընտրական համակարգը, ժողովրդավարական պրոցեսները եւ փողի միջոցով պետության զավթման փորձ են անում, այս քաղաքական ուժերն առհասարակ պետք է արգելվեն ՀՀ-ում քաղաքական պրոցեսներին մասնակցելուց»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930