«Այսօր ընդլայնման գործընթացի համար մեգաերկուշաբթի կամ մեգաօր է։ Մենք կունենանք առաջին մեծագույն քայլը Ուկրաինայի և Մոլդովայի համար թեկնածուի կարգավիճակ ստանալուց՝ 2023-ից ի վեր»,-Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նա հայտնեց, որ վերջապես հնարավորություն ունեն բացելու Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը․ «Արդեն ժամանակն է, որ սա անենք։ Հույս ունեմ, որ հուլիսին կբացենք նաև մյուս 5 կլաստերները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































