Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք,  հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության. Վահե Հովհաննիսյան

Հունիս 16,2026 11:42 Share

Ժամանակակից Ռուսաստանի մտածողներից, տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը իր երկրի համար դժվար այս փուլում ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը. «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը»։

Այս գաղափարի տակ դրվում է մի քանի գործոն։ Իհարկե, հիմա ճգնաժամ է, բայց եթե պլանավորման հորիզոնը երկարացնես, ապա հեռանկարը կփոխվի։ Ցանկացած ճգնաժամի դեպքում ազգերը, պետությունները գտնում են զարգացման ելքերը։

Եվ իհարկե, Աուզանը պնդում է, որ ապագան պայմանավորվում է հասարակությունների քայլերով։

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելը և խորությունը։ Չկա ճգնաժամի համընդհանուր ձևակերպում։ Հայաստանը, ըստ իս, հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։ Ես չգիտեմ՝ Աուզանի բանաձևը մեր պարագայում կաշխատի՞, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, վաղը չէ մյուս օրը։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ զարգացման ելքերը, վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք,  հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930