«2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքնիշխան, ժողովրդավար եւ մարդակենտրոն, խաղաղ պետության կառուցումն այլընտրանք չունի։ Բայց ես մի հարց եմ ուզում ուղղել՝ իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը, ո՞ւր է այն ընդդիմությունը, որն այս 5 տարիներին տարածեց ապատեղեկատվություն, չեկավ բյուջեների քննարկմանը, մեզ հարցեր չուղղեց եւ զբաղվեց միայն կեղծիք եւ վատ տրամադրություն տարածելով։ Հարց եմ ուղղում՝ ո՞ւր է մեր ընդդիմությունը»- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հավելեց․ «Ապահովագրության վերաբերյալ օրական մի ելույթ են ունենում, որ սպառված է, քանդված է եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձգումների մեջ լինել։ Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ չեն եկել այսօր եւ հարցեր չեն ուղղում։ Չեն գալիս, չեն հարցնում, որովհետեւ իրենք էլ հստակ գիտեն, որ բացի կեղծիք տարածելուց, ուրիշ արգումենտ չունեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առողջության ապահովագրության համակարգն արդեն 2028 թվականից ընդգրկելու է բնակչության բոլոր խմբերին, բայց ոչ բոլոր ծառայությունները։
«Ապատեղեկատվությունը, որ հեսա հունիսին կվերջանա, եւս մեկ նպատակ ուներ՝ արհեստական շարժ ստեղծել դեպի ԲԿ-ներ, որպեսզի մենք ունենանք նաեւ դժվարություններ դիմելիությունը կառավարելու հարցում։ Բայց համակարգը կառավարել է բոլոր իրավիճակները»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































