Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների խումբը մտահոգիչ է համարում, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում

Հունիս 17,2026 13:40 Share

2026 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց հետ, ինչպես նաև դիտարկել խցային պայմանները։
Առանձնազրույց է տեղի ունեցել նաև կալանավորված անձ Արտուր Օսիպյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ունի ողջամիտ վախեր իր կյանքի և անձնական անվտանգության վերաբերյալ, որոնք, ըստ նրա, պայմանավորված են հանրային հնչեղություն ստացած քաղաքական հայտարարություններով և իր ներկայիս կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունիսի 10-ին Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է և նա ազատ է արձակվել։

ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ հիմնարկում պահվելու ողջ ժամանակահատվածում Արտուր Օսիպյանի կյանքի, առողջության և անձնական անվտանգության ապահովման նպատակով կատարվել է անհատական ռիսկի գնահատում և ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։

Այցի ընթացքում Խմբի անդամները տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած կալանավորված անձանց։ Խումբը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում։

ՀՀ ԱՆ պատասխան գրությամբ հայտնել է, որ հացադուլ հայտարարած անձինք տեղափոխվել են վեցերորդ մասնաշենքի 001 խուց, որը գտնվում է բարվոք վիճակում, ունի բնական և արհեստական լուսավորություն, առանձնացված և մոտ զբոսահրապարակ, ինչպես նաև առկա չեն խոնավության հետքեր։ Ըստ ԱՆ-ի 2025 թվականին 10-րդ խցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն կարճ ժամանակահատված անց կրկին առաջացել է խոնավություն, ինչի վերաբերյալ կցվում են համապատասխան լուսանկարները։

Միաժամանակ արձանագրվել է, որ կալանավորված անձ Հ․Ս-ն շուրջ 26 օր հացադուլի մեջ գտնվելու պայմաններում շարունակում է բարձրացնել իր երկու անչափահաս երեխաների հետ տեսակցության կազմակերպման խնդիրը՝ նշելով, որ արդեն ամիսներ շարունակ զրկված է նրանց տեսնելու հնարավորությունից։ Խումբը այս մասով դիմել էր ինչպես ՀՀ ԱՆ-ին, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ ՀՀ ԱՆ-ի կողմից տրվել է պարզաբանում այն մասին, որ կալանավորի դիմումի հիման վրա Հիմնարկը 2026 թվականի հունիսի 10-ին համապատասխան գրություն է ուղղել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ տեղեկանալու կալանավորված անձ Հ․Ս․-ի և իր անչափահաս երեխաների տեսակցության կազմակերպման հնարավոր միջոցների մասին։

Դիտորդների խումբը ՀՀ ԱՆ-ին ուղղված գրությամբ ներկայացրել է նաև այլ ազատազրկված անձանց կողմից բարձրաձյանցված խնդիրները և խնդրել համապատասխան քայլեր ձեռնարկել։

2026թ-ի հունիսի 16-ին ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը։ Գրության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Prison Monitoring Group hասարակական դիտորդների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930