Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն

Հունիս 17,2026 17:41 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց նպատակն է բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։

Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես՝
✅քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում,
✅գործի քննության երկարաձգման հնարավորություն` պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով,
✅ ժամկետի խախտումը հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ,
✅նախատեսել դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն ընդհատված պահից շարունակելու հնարավորություն՝ բացառելով դատավորների հաճախակի փոփոխությամբ պայմանավորված քրեական գործի տարիներ ձգվող քննությունը,
✅նախատեսել, որ դատավորի փոխարինման դեպքում մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված բոլոր ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ, միաժամանակ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է։
✅Կողմերի համաձայնությամբ ապացույցները հետազոտված համարելու հնարավորություն՝ առանց դրանք սահմանված կարգով հետազոտելու,
✅կողմերի համաձայնությամբ վկայի և փորձագետի ցուցմունքները հրապարակելու հնարավորություն՝ առանց նրանց դատարան կանչելու՝ գործի դատական քննությունը արագացնելու նպատակով:

Նախագծով առաջարկվող այս և մյուս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930