Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է ՀԾԿՀ 2025 թվականի գործունեության հաղորդումը։
Հանձնաժողովի գործունեությունը 2025 թվականին շարունակել է ընդգրկել էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքային ոլորտներ՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ կարգավորում, մրցակցային միջավայրի զարգացում և սպառողների շահերի պաշտպանություն։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր ելույթում առանձին անդրադարձ է կատարել հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններին և իրավական ակտերի բարեփոխումներին, սակագնային քաղաքականությանը, լիցենզավորման գործընթացներին, ինչպես նաև կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը։
Ներկայացվել են նաև ներդրումային ծրագրերի համաձայնեցման և դրանց իրականացման արդյունքները, գնումների գործընթացների մոնիթորինգը, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումները, սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացված նախաձեռնությունները։
Կարդացեք նաև
Բացի այդ, հաշվետվությունում ամփոփվել են հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը և 2025 թվականի ընթացքում պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները։


















































