Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ

Հունիս 18,2026 16:48 Share

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ Է ՕՎԿԻԱՆՈՍԻ ՋՈՒՐԸ ԱՂԻ, ԻՍԿ ԳԵՏԵՐԻՆԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՔԱՂՑՐԱՀԱՄ։

🌧️ Անձրևաջրերը, որոնք բնական պայմաններում թույլ թթվային են՝ մթնոլորտային ածխաթթու գազի հետ փոխազդեցության հետևանքով, անցնելով ապարների և հողաշերտերի միջով, աստիճանաբար լուծում են տարբեր հանքանյութեր և աղեր։ Այդ լուծված նյութերը գետերի միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և օվկիանոսներ։

🏞️ Գետերի ջուրը մշտապես թարմացվում է տեղումներով, ստորերկրյա ջրերով և հոսքով, ինչի շնորհիվ լուծված աղերի պարունակությունը մնում է համեմատաբար ցածր, և գետերի մեծ մասը քաղցրահամ է։

🌊 Օվկիանոսներում իրավիճակն այլ է․ արևի ազդեցությամբ ջուրը մշտապես գոլորշիանում է, սակայն լուծված աղերը չեն գոլորշիանում և մնում են ջրում։ Միլիոնավոր տարիների ընթացքում դրանք աստիճանաբար կուտակվել են՝ ձևավորելով օվկիանոսային ջրի ներկայիս աղայնությունը, որը միջինում կազմում է մոտ 35‰ (35 գրամ աղ մեկ լիտր ջրում)։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930