Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ուժը կա, պետք է գեներացնել ճիշտ ժամանակին, որ հաջողության հասնենք. Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին

Հունիս 18,2026 17:50 Share

«Վստահ եմ եղել, մեր հաղթանակի մեջ: Մեր բացարձակ հաղթանակի մեջ: Դրա համար արել ենք ամեն ինչ: Մեր հարցումներով տեսել ենք դա: Մենք տեսել ենք այդ հաղթանակը, վատագույն դեպքում երկու ուժի հաղթանակը տեսել ենք, բայց հաղթանակը գողացան: Երեք փուլով ապօրինություններ են արել՝ նախընտրական փուլում, հաշվարկի ժամանակ… »,- խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններից հետո ինչու արագ ու վճռական քայլեր չեն անում, չեն մոբիլիզացնում ուժերը ու չեն սկսում փողոցային պայքար:

«Մենք տեսել ենք Վրաստանում երեք ամիս 200.000 մարդ լցված փողոցները, միջազգային բոլոր կառույցների, ԵՄ բացարձակ աջակցությամբ, ոչ մի բան չկարողացան փոխել: Եթե մենք հիմա փորձենք փոքր միջոցառումներ, հաջողության չենք հասնի: Մենք ունենք 340.000 աջակից: Իրենց աջակիցներն ունեն ԲՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը: Այդ ուժը կա, պետք է գեներացնել այդ ուժը ճիշտ ժամանակին, եթե այսօր ենք հանում, վաղն ենք հանում, գոլորշին թողնում ենք, լիցքաթափում ենք, հետագայում անհնար է լինելու հաջողության հասնել: Միգուցե հիմա ունենք պլան Բ-ն, կշարժվենք պլան Բ-ով, կհամախմբենք ընդդիմությանը: Ճիշտ կգնահատենք պահը, թե երբ գեներացնենք այդ ուժն ու փողոց հանենք, հասնենք հաջողության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930