«Հայաստան» դաշինքն այսօր նույնպես դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում։ Երկրորդ պահանջ, ինչպես փոխանցեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, դիմումում չկա։
Հովհաննես Խուդոյանի պնդմամբ, իրենք բավական էական փաստարկներ են ներկայացրել, որով ցույց են տալիս, որ ընտրություններն արդար ու թափանցիկ չեն ընթացել։ Դրանցից մեկն, օրինակ, իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությամբ զբաղվելն է․ կատարվել են հրապարակումներ, որոնք չպետք է կատարեին և չպետք է խախտեին անմեղության կանխավարկածը, հրապարակվել են մոնտաժված ձայնագրություններ և այլն։
Չի բացառվում, որ «Հայաստան» դաշինքը նույնպես միջնորդի, որ ՍԴ որոշ դատավորներ չմասնակցեն դիմումների քննությանը, քանի որ փոխկապակցված են ՔՊ-ի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































