Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն կամ պետք է անվավեր ճանաչի և ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կամ պետք է մանդատների բաշխման այլ կարգ սահմանի»․ Արամ Օրբելյան

Հունիս 19,2026 17:51 Share

«Այլ տարբերակ չկա։ Եթե ԿԸՀ-ն ուներ մի քանի տարբերակ, այդ թվում՝ ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու, ապա ՍԴ-ի դեպքում նման հնարավորություն չկա։ ՍԴ-ն կամ պետք է անվավեր ճանաչի և ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կամ պետք է մանդատների բաշխման այլ կարգ սահմանի»,- Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նույնպես ՍԴ-ում կներկայացնի ԲՀԿ-ի շահերը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ այսօր ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրեց Սահմանադրական դատարան։

«Սահմանադրական դատարանից ակնկալում ենք վերաքվեարկություն՝ օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ բացառիկ բան է տեղի ունեցել հայաստանյան ընտրական գործընթացում՝ առաջին դեպքն է, որ խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ ԲՀԿ-ն ուներ անհրաժեշտ 4 տոկոսը, որպեսզի անցներ խորհրդարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հավելեց՝ հայտարարել են, որ բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով պայքարելու են, որպեսզի մեր ժողովրդի ընտրելու իրավունքն իրացված լինի. «Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը հակված է պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացն արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ, երբ հորջորջում են ժողովրդավարության, ընտրողների ազատ կամարտահայտման մասին, մասնավորապես, զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, էդ գործընթացի սխալ կազմակերպումը ևս իշխանությունների ուսերին է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930