Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով արգելված իրեր փոխանցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունիսի 21-ին՝ ժամը 02։45-ի սահմաններում, վնասազերծել են անօդաչու թռչող սարքը և հիմնարկի տեղամասերի միջանկյալ հատվածից հայտնաբերել այն։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն


















































