Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ վարչական դատարանը, իսկ այժմ արդեն նաև վերաքննիչ վարչական դատարանը հաստատել են, որ ԱԺ ժողովի աշխատակազմի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին. «Ժողովուրդ»

Հունիս 24,2026 10:55 Share

«Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դատարանում հաղթանակ տարավ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 2025 թվականի հունիսի 16-ի վճիռը, որով ապօրինի էր ճանաչվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանի Ազգային ժողովի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ԱԺ աշխատակազմը, որի ղեկավարն է Դավիթ Առաքելյանը, դադարեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հավատարմագրումը՝ փաստացի խոչընդոտելով խորհրդարանական գործունեության լուսաբանումը։ Այդ որոշումը մեր լրագրողը վիճարկել էր դատարանում՝ պահանջելով այն ճանաչել ոչ իրավաչափ։

Նախ վարչական դատարանը, իսկ այժմ արդեն նաև վերաքննիչ վարչական դատարանը հաստատել են, որ Ազգային ժողովի աշխատակազմի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Այսպիսով, երկրորդ դատական ատյանն էլ արձանագրեց, որ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ապօրինի է եղել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930