ՔՊ-ական պատգամավորները պատգամավորական երդման տեքստը փոխելու նախագիծ են շրջանառել։
Զրուցել ենք նախագծի համահեղինակներից ցի հետ։
– Ինչո՞ւ եք ջնջել «հանուն համազգային նպատակների» արտահայտությունը։
– Ո՞րն է էդ համազգային նպատակը։
– Դուք ասեք, դուք եք փոխել, թե՞ կարծում եք, որ համազգային նպատակ չի կարելի ունենալ, օրինակ, իմ կարծիքով՝ ցեղասպանության թեմայով միշտ համազգային նպատակ ենք հետապնդել։
– Մենք մանրամասնել ենք՝ որն է մեր համազգային նպատակը, օրինակ՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի։
– Նկատի ունեք ՔՊ-ի՞։
– Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության։ Դա դուրս չի մնացել մեր օրակարգից, բայց դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղությունն է տարածաշրջանում, սահմանների անվտանգությունը, ինչը մենք ապահովել ենք։


















































