Լրահոս
Օրվա լրահոսը

Չալաբյանի ձերբակալությունը մեր երկրում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 24,2026 15:12 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը մեր երկրում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։

Այս իշխանությունները նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների՝ ընտրովի արդարադատություն կիրառելով ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ։ Եվ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը ևս տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ։ Արդարադատությունը Հայաստանում կիրառվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։

Մեր երկրում քաղբանտարկյալների թիվն աննախադեպ մեծ է։ Եվ այն տպավորությունն ու ազդեցությունը, ինչին դրանով փորձում է հասնել Նիկոլի իշխանությունը երկրի ներսում, միջազգային հարթակներում և Փաշինյանին սատարող Եվրոպայում պետք է դառնա լուրջ քննարկման առարկա։

Նման վարքագիծն աղերս անգամ չունի ժողովրդավարության հետ և չի կարող ծառայել պետության և պետականության ամրապնդմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930