Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, եւ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին»․ Փաշինյան

Հունիս 25,2026 16:41 Share

Այսօր ճեպազրույցում լրագրողը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց իր նախկին հայտարարությունները եւ նկատեց, որ ինչ հայտարարել է, հակառակն է արել։

«Շատ բաներ կան, որ մենք ասում ենք, եւ այդ ասածը ոչ թե հերքում կամ ուրանում ենք, այլ հասնում ենք այդ ասածին, այդ ասածը մեզ համար նոր հարցեր ու մարտահրավերներ է բերում։ Այո, ես նաեւ ասել եմ՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Եվ նախընտրական քարոզարշավի ընթացքում, դրանից էլ առաջ տասնյակ անգամներ եմ ասել՝ այո, ես այն մարդն եմ, որը դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եթե չասեի՝ մենք մնալու էինք այդ թակարդի մեջ այդ պատանդի կարգավիճակում, որովհետեւ այդպես էլ չէինք հասկանալու, լավ, մեզ հետ ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ է կատարվում»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

«Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է, թե Արցախը մերն է, հիմա կորցնել-չկորցնելու հարցն է։ Բայց մենք Հայաստանը կորցնել-չկորցնելու խնդրի առաջ ենք եղել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը այսօր կրկնեց, թե Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, ժողովուրդն իր կամքն արտահայտել է։ «Ես երբեք չեմ ժխտել եւ չեմ ժխտի ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը։ Ես դա միշտ եմ ասել, բայց ակնհայտ է, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է։ Մարդիկ բնականոն կյանքով ապրում են, Հայաստանը տնտեսական զարգացման բարձր տեմպերը շարունակում է, եւ սա շատ ուրախալի փաստ է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել