Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները

Հունիս 25,2026 17:29 Share

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն թույլատրելի քանակի, լաբորատոր կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։

Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ակտիվացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը և շուկայի բազմակողմանի զարգացմանը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930