Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորը «Միասնության թևերի» դիմումը անվանեց աբստրակտ ու խախտումները չհիմնավորող

Հունիս 29,2026 17:51 Share

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն այսօր «Միասնության թևեր» կուսակցության դիմումին անդրադառնալով՝ ասաց, որ այն շատ աբստրակտ է, ու խախտումների թվարկմամբ հանդերձ՝ չեն հիմնավորվում։

«Աբստրակտ միայն խախտումներ թվարկել՝ առանց ցույց տալու կամ ապացուցելու, դա ճիշտ չէ: Ըստ էության, ստացվեց, որ դիմումը աբստրակտ դիմում է: Կուզեի, որ բացատրեիք՝ արդյոք այդպիսի՞ն պետք է լինի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը»,- հարցրեց դատավոր Արթուր Վաղարշյանը։

«Մեր համոզմամբ՝ բավարար չափով և՛ խախտումներն ենք ներկայացրել, և՛ կարողացել ենք մեր միտքը ձևակերպել առ այն, որ այդ խախտումները անաչառ դիտորդի մոտ այլ կարծիք չեն կարող թողնել, քան այն, որ ընտրությունները չեն անցել ազատ և հավասար»,- պատասխանեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

Դրմեյանը նշեց, որ, օրինակ, եթե կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ճիշտ ներկայացված լինեին, ինչպես օրենքն է պահանջում, գերազանցվելու էր օրենքով սահմանված շեմը, և վրա էր հասնելու պատասխանատվություն կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ։

Դատավոր Վաղարշյանը ճշտեց՝ այսինքն՝ ձեր թվարկած խախտումները հիմնավորված են այնքանով, որ հիմք են տալիս ընտրությունները անվավե՞ր հայտարարելու։ Դրմեյանը պատասխանեց. «Նշել ենք նաև, թե այդ խախտումները ինչ հետևանք են առաջացնում, դա բերում է ընտրողի ազատ կամքի ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հավասար պայմաններում մասնակցելու սկզբունքի խախտման։ Դա է, որ բերում է անվավերության»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությունը, որով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930