Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ. Անուշ Միրզոյան

Հուլիս 01,2026 15:56 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի է ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, երբ եղել է Թուրքիայում։

Նրան առաջիններից մեկը, որ շնորհավորել է՝ թուրք գործընկերը՝ Սերդար Քըլըչն է, մաղթել է «շարունակական հաջողություններ»։ Հաջողություններ ո՞ւմ համար, Թուրքիայի՞։ Ժողովուրդը շատ հարցեր ունի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի շտապողականությանը․ նախ՝ նա իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։ Դա խոսում է նրա մասին, որ Փաշինյանը հասկացել էր՝ չի հաղթում։

Հիմա էլ, երբ դեռ որոշում չկա ՍԴ-ի կողմից՝ պաշտոններ են բաժանում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում երկրորդ փուլ, որովհետև վստահ չի, որ այն ռեսուրսը, որ կիրառել է՝ էլի կկարողանա կիրառել։

ՍԴ-ից ակնկալիքը հետևյալն է․ ապացուցել, որ ՀՀ-ում կա և՛ Սահմանադրություն և՛ կա սահմանադրականություն, հենց սրա մասին այսօր ՍԴ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ժողովուրդը, անկախ վերապահումներից ՍԴ-ի վերաբերյալ, հույս ունի, որ ՍԴ-ն կծառայի ժողովրդի, ժողովրդավարության շահերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031