Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Հովհաննիսյանին մեղադրում են երկքաղաքացիությունը թաքցնելու մեջ․ նա ցանկանում էր պատգամավորի թեկնածու դառնալ՝ ԴՕԿ կուսակցության ընտրացուցակով

Հուլիս 03,2026 14:19 Share

«Փաստինֆո». Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ԿԸՀ-ից երկքաղաքացիությունը թաքցնելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Վոլոդյա Հովհաննիսյանը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցական ընտրական ցուցակներով ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով, տեղեկացված լինելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով 5-րդ պարբերությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին այլ պետության քաղաքացություն ունենալու մասին հայտնելու պարտականությանը, ունենալով ՌԴ քաղաքացիություն, 2026 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Էրեբունու բաժին է ներկայացրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է այլ երկրի քաղաքացիություն չունենալու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ՝ թաքցնելով ՌԴ քաղաքացիություն ունենալու ու երկքաղաքացի հանդիսանալու հանգամանքը։

Հովհաննիսյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալը հայտնաբերվել է երկու օր անց՝ ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Էրեբունու բաժնի պետի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել