Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալի, կեղծիքի կամ պատմական ճշմարտութեան ուրացման վրայ կառուցւած որեւէ հաշտեցում իր էութեամբ դատապարտւած է մնալու մակերեսային եւ ժամանակաւոր․ «Ալիք»

Հուլիս 04,2026 09:30 Share

«Ալիք» – «Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանութիւն, կոտորածներ, ճնշումներ եւ գաղութատիրութիւն». Էրդողանի այս յայտարարութիւնը ոչ միայն պատմական փաստերի բացայայտ խեղաթիւրում է, այլեւ պետական մակարդակով շարունակւող ժխտողական քաղաքականութեան հերթական դրսեւորում։ Սակայն պատմութիւնը ենթակայ չէ քաղաքական կամքի թելադրանքին. այն չի վերագրւում յայտարարութիւններով եւ չի ջնջւում ժխտումով։ Ընդհակառակը, Ցեղասպանութեան ուրացումը վերածւում է կրկնակի բռնութեան՝ ուղղւած ոչ միայն զոհերի յիշատակին, այլեւ պատմական արդարութեան գաղափարին։

Աւելին, նման խօսոյթը լրջօրէն կասկածի տակ է դնում Հայաստանի հետ «յարաբերութիւնների» կարգաւորման շուրջ հնչող թուրքական հաւաստիացումների անկեղծութիւնը։ Պետութեան առաջնորդի խօսքը արժէք կունենայ միայն այն ժամանակ, երբ այն արտայայտելու կը լինի ճշմարտութեան հետ առերեսւելու քաղաքական կամք եւ հասարակական հասուն գիտակցութիւն։ Ժխտումը, որպէս պետական լեզու, ոչ թէ կամուրջներ է կառուցում, այլ խորացնում է անվստահութիւնը՝ վտանգելով անգամ այսօր գոյութիւն ունեցող փխրուն շփումների հեռանկարները։

Սխալի, կեղծիքի կամ պատմական ճշմարտութեան ուրացման վրայ կառուցւած որեւէ հաշտեցում իր էութեամբ դատապարտւած է մնալու մակերեսային եւ ժամանակաւոր։ Անարդարութիւնը նորմալացնելու կամ այն շրջանցելու քաղաքական հաշւարկով ձեւաւորւած յարաբերութիւնները չեն կարող առողջ եւ փոխշահաւէտ արդիւնքներ տալ։ Ճշմարտութիւնը շրջանցելու գինը վաղ թէ ուշ ծանրանալու է՝ նոր անվստահութեան, նոր լարւածութեան եւ նոր ճգնաժամերի տեսքով։

Իշխանութիւնները գալիս-գնում են, քաղաքական օրակարգերը փոխւում են, սակայն պետութիւնների միջեւ «տեւական յարաբերութիւններ» կարող են գոյանալ միայն այն դէպքում, երբ դրանց հիմքում ընկած են արդարութիւնը, պատմական պատասխանատւութիւնը եւ ազգային շահերի գիտակցւած պաշտպանութիւնը։ Այնտեղ, որտեղ արդարութիւնը զոհաբերւում է պահի շահերին կամ «ժամանակաւոր հանգստութեան ու խաղաղութեան», տեւական կայունութիւն ակնկալելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբէութիւն։

ՀԱՏԻՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031