Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 04,2026 14:09 Share

Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-9-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել