Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններից հետո լավ առիթ է «ժամերը հավասարեցնելու»․ Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Միշուստինին

Հուլիս 06,2026 16:56 Share

«Մենք, իհարկե, հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ, հետաքրքրված ենք, որ ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմում։ Կարծում եմ՝ դա ԵԱՏՄ հետագա զարգացման հետաքրքրությունների շրջանակում է։ Հայաստանը կառուցողական է տրամադրված, որպեսզի քննարկվեն բոլոր հարցերը, բոլոր նրբությունները։ Հուսով եմ, այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցերի լուծումներ տալ»,- ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր աշխատանքային այցով ՌԴ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ցուցահանդեսի։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։ 

ՌԴ վարչապետն իր հերթին հույս հայտնեց, որ Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը նոր շունչ կտա հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ «բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելով»։ Ընդգծեց՝ չնայած տուրբուլենտությանը, ՌԴ-ն Հայաստանում ներդրումների քանակով շարունակում է առաջինը մնալ։ Ասաց, որ ռուսական ընկերությունները հաջողությամբ աշխատում են Հայաստանի մեքենաշինության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, խաղաղ ատոմային էներգետիկայի և այլ ոլորտներում։ Կարևորեց, որ ՀՀ կառավարությունը շարունակի ռուսական ներդրողների համար բարենպաստ միջավայրի ապահովումը՝ գործող օրենսդրության շրջանակներում։ Նաև հույս հայտնեց, որ «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների համար փոխշահավետ աշխատանքի հնարավորություններ կստեղծվեն։

Հատուկ նշեց, որ ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ մշակութային և հումանիտար կապերին և առաջարկեց շարունակել նաև կրթական ոլորտի միջոցառումները, ձևավորված ավանդույթները, խորացնել և բազմապատկել այդ կապերը։

«Ընտրություններից հետո լավ առիթ է, ինչպես ասում են, «ժամերը հավասարեցնելու»։ Վերջին շրջանում խնդրահարույց հարցեր էին առաջացել, ես վստահ եմ՝ կքննարկենք և լուծումներ կգտնենք։ Ինչպես մինչ ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո մենք շահագրգիռ ենք ՌԴ-ի հետ հարաբերություններով»,- կրկնեց Նիկոլ Փաշինյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031