Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի սգո արարողությանը մասնակցելու համար

Հուլիս 09,2026 10:07 Share

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերեն գրառում է կատարել X-ում՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Թեհրանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի սգո արարողությանը մասնակցելու համար:

«Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։

Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը: Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ։

Մեր նահատակ Առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի հետ Հանրապետության հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»:

Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031