Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել և արդյունավետ քննություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարկի ու անհամաչափ ուժ գործադրելու գործողության շուրջ»

Հուլիս 09,2026 16:11 Share

2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։

Միանշանակ է, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։ Օրենսդրական պահանջ է նաև արդարադատության և իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքական ազդեցության բացառումը, օրինականության և անաչառության ապահովումը։

Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների քննության շրջանակներում ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ՝ միաժամանակ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ և հանրային ընկալում։

Այս առնչությամբ, անընդունելի և դատապարտելի ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում։
___________________
📢 Պահանջում ենք․
🏛️ Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական իշխանության և իրավապահ համակարգի մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
⚖️ Քննչական կոմիտեի նախագահ Ա․ Պողոսյանից և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից՝ երաշխավորել, որ քրեական վարույթով իրականացվի անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով՝ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ, լիարժեքորեն ապահովել նախաձեռնված վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

Քննչական կոմիտեից՝ երաշխավորել, որ ենթադրյալ հանցագործությունների քննության ընթացքի մասին հանրությանը մատուցվող տեղեկությունները, այդ թվում՝ տեսանյութերը, չխախտեն վարույթում ներգրավված անձանց իրավունքները՝ այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

Քննչական կոմիտեից և դատախազությունից՝ քրեական վարույթ նախաձեռնել և արդյունավետ քննություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարկի ու անհամաչափ ուժ գործադրելու գործողության շուրջ և պատասխանատվության ենթարկել դրանում ներգրավված Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին։

Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ բացառելով ոչ իրավաչափ, անհամաչափ և անհարկի ուժի գործադրումը և անձանց իրավունքների խախտումը։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031