Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքին»։
Կարդացեք նաև
Հայտարարություն է տարածել նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»։


















































