Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, բա 13 տարեկան երեխային ինչո՞ւ եք պատժում։ Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը». Ժաննա Ալեքսանյան

Հուլիս 17,2026 23:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից»,- բանտից գրել է ընդդիմադիր կին գործիչ Արեգնազ Մանուկյանը։ Դաժան, անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում, չհաստատված, միջին ծանրության մեղադրանքի դեպքում՝ և, փաստաբանի պնդմամբ, ենթադրության հիմքով։

Իրոք որ ցնցող է և անպատկերացնելի։ Լավ, բա 13 տարեկան երեխային ինչո՞ւ եք պատժում։ Հենց այս պատժիչ մեթոդների կիրառումն է ցույց տալիս մեղադրանքի խոցելիությունը։ Եթե մեղադրանքը չհաստատվի, գոնե հոգեպես բավարարված կլինեն, որ պատժել են ընդդիմադիր կնոջը ամենասադիստական մեթոդներով։

Գլխավոր դատախազուհին վերջերս հայտարարում էր, որ հարցումները ցույց են տալիս՝ դատախազության նկատմամբ հանրային վստահությունն աճել է։ Սա ոգևորում է դատախազությանը։ Եվ հիմա, այս դեպքով, դատախազությունն առաջնորդվում է իր վկայակոչած հանրային վստահությամբ։

Արեգնազ Մանուկյանի, նրա անչափահաս երեխայի հետ նման վարվելակերպով պատժում են նաև հանրության այն մասին, որն անընդունելի, մերժելի, անբարո է համարում նման գործելակերպը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031