Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զուգահեռներ ես անցկացնում նախկինում տեսածիդ ու լսածիդ հետ, մեծ ցավ ես ապրում, թե ինչ ահռելի անկում են գրանցել պետական կառավարման մակարդակը, պետական պաշտոնյայի, օրենսդիրում ընտրվածի բառամթերքն ու մտածողությունը:
Ինչքան պարզունակ ու ոչ պրոֆեսիոնալ են դարձել քննարկումները, ինչ աղքատիկ են հայ պետական գործչի միտքն ու լուծումներ գտնելու կարողությունը: Իհարկե, մենք առաջ էլ էինք դժգոհ, անցյալում էլ էին հանդիպում անգրագետ, անտեղյակ պաշտոնյաներ, որոնք իրենց ոլորտներից գլուխ չէին հանում, անտարբեր էին պետական հոգսերի հանդեպ, իրենց անձնական խնդիրներով էին, որպես կանոն, զբաղված: Բայց նման ցածրորակ իշխանություն, նման անպատրաստ պետական պաշտոնյաներ, նման անմիտ ու անդեմ մարդիկ երբեք չեն եղել իշխանության մեջ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































