«Ա1+». 29-ամյա Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված փոքրիկի մահվան գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։
Բողոք ներկայացվել է թե տուժող, եւ թե պաշտպանական կողմից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետեւանքով 29-ամյա Սոնա Մնացականյանի եւ նրա դեռեւս չծնված երեխան մահացել էին:
Գործով մեղադրյալ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը դատապարտել էր 1.6 տարի ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով զրկել վարորդական իրավունքից:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել գործով դատավճիռը։ Ի դեպ, այս գործով դատախազությունը բողոք չէր ներկայացրել, թեեւ առաջին ատյանում միջնորդել էր Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով զեկուցող է նշանակվել Վճռաբեկ դատարանի դատավոր Հայկ Գրիգորյանը։


















































