Հայաստանի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը որոշեց յուրովի բորբոքել հանրության հետաքրքրությունը: «Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ»,-նախօրեին հայտարարեց նա:
Բայց հանգիստ թողնենք ԿԸՀ նախագահի ճակատն ու դրա պարզության աստիճանը: Հիմնականը. Վահագն Հովակիմյանը պնդում է, որ այն ամենը, ինչին հանրությունն ականատես եղավ մայիսի 8-ից հունիսի 7-ը, նաև՝ հունիսի 7-ին ու դրանից հետո, «ազատ, արդար, թափանցիկ» էր: Արդյո՞ք կարող են «ազատ, արդար, թափանցիկ» բնորոշվել այն ընտրությունները, որոնց արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը «բարձր դատարանում»՝ ՍԴ-ում վիճարկել են այդ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը: Ի դեպ, բավականին հազվադեպ հանդիպող երևույթ էր, որ միանգամից 7-8 ուժ դիմեց ՍԴ՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Հարկավ, կարելի է հիշեցնել նաև «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի կամ «Միասնության թևերի» ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արծվիկ Մինասյանի, Արամ Օրբել յանի, Լիպարիտ Դրմեյանի բերած փաստարկները: Այսինքն, զուտ միայն այդ հիշեցումը բավարար կլիներ, որպեսզի ԿԸՀ նախագահը, որ ՍԴ-ում «պատասխանողի» կարգավիճակով հանդես եկավ, մի փոքր ավելի զուսպ արտահայտվեր իր գլխավորությամբ կազմակերպված ու անցկացված քաղաքական համապետական միջոցառմանը որակում տալիս:
Բայց, ենթադրենք, հիշատակված բարձրակարգ փաստաբանները շահագրգիռ անձինք են, կողմնակալ են (այնքանով, որքանով կոնկրետ քաղաքական ուժերի էին ներկայացնում): Ենթադրենք, չնայած, էական պետք է դիտարկվեին նրանց բերած փաստարկները: Ի վերջո, կան նաև այլ գնահատականներ ու դիտարկումներ: Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն ցուցադրաբար ու անթաքույց սատարում էին Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Այսինքն, էլի կողմնակալ են, բայց, այդքանով հանդերձ նույնիսկ նրանց ներկայացուցիչները, մեղմ ասած, համաձայն չեն ԿԸՀ նախագահի հետ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































