Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործելու են կուտակային կայանատեղիներ, որտեղ կուտակվելու են բեռները եւ տեղաշարժվելու են դեպի մաքսակետեր»․ ՊԵԿ նախագահը՝ նոր բարեփոխման մասին

Հուլիս 23,2026 12:46 Share

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց որպես արտահանումները խթանելու համար կարեւոր բարեփոխումներից մեկը։ «Երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը․ առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում եւ անխոչընդոտ անցում՝ նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով։ Երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։

Գործելու են կուտակային կայանատեղիներ, որտեղ պարտադիր կուտակվելու են բեռները, հետո ըստ հերթի տեղաշարժվելու են դեպի մաքսակետեր։ ՊԵԿ նախագահն ասաց, որ երեք կարեւոր առաջնահերթություն կա․ «Ունենք շուտ փչացող բեռներ, օրինակ, կենդանի ձուկ, միս, մսամթերք, կաթնամթերք, միրգ-բանջարեղեն։ Սրանք ունենալու են առաջնահերթություն։

Երկրորդը՝ առաջնահերթություն են ունենալու հատուկ մաքսային ընթացակարգերով ձեւակերպված ապրանքները, օրինակ, միջազգային միջոցառումներ ուղարկվող կամ դիվանագիտական բեռները, դոնորական առանձին ապրանքները։ Լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն։

Եվ երրորդը՝ սահմանում ենք, թե տրանսպորտային միջոցները երբ կարող են չմտնել այդ կուտակային կայանատեղիներ։ Բացառիկ դեպքեր են դրանք, մասնավորապես, տարերային աղետների, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները կարող են առանց կայանատեղի մտնելու՝ անցնել սահմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հակոբյանն ասաց, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն լուծումներից մեկն է, որը նաեւ մեր հարեւան երկրներն ու ԵՄ-ն են կիրառում, ինչը հնարավորություն է տալու առանց հերթերի կուտակումների մաքսակետերում ապահովել բոլոր բեռների արագ անցումը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031