☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հուլիսի 23-28-ը
🟨 Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
🟨 Հանրապետության տարածքում հուլիսի 23-ի առավելապես երեկոյան, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Հուլիսի 23-28-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































