«Կես ժամ ընդմիջում ուզեց, գուցե հրահանգ ստացավ, եկավ, ասաց՝ այս երկրում ոչ Սահմանադրական իրավունք կա, ոչ Վճռաբեկ դատարանի որոշում կա, ոչ օրենք կա…»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ դատարանի որոշմանը։
Նա ասաց, որ իր վրդովմունքը խափանման միջոցն անփոփոխ թողնելու հետ կապված չէ։
«Նստել ենք, կնստենք, պայքարել ենք ու մինչև վերջ պայքարելու ենք»,- նշեց Սարգսյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատարանի այն դիտարկմանը, թե օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանը կարող է ոստիկանների ուղեկցությամբ մասնակցել 9-րդ գումարման Ազգային ժողովի նիստին, և պատասխանելով հարցին, թե կմասնակցի՞, Սարգսյանն ասաց.
«Եթե Պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ լինի՝ ոչ։ Եթե մասնակցելու եմ, վեց ամիս նույն պատգամավորն եմ եղել, բա ինչո՞ւ Պրոբացիան ինձ չէր տանում նիստերին մասնակցելու։ Սա խեղկատակություն է։ Եթե օրենքով վերացնեն խափանման միջոցս, կմասնակցեմ, եթե ոչ, ո՞նց մասնակցեմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































