Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 27,2026 14:37 Share

☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը

🟨 Երևանում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

🟨 Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ին, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել