Հարևան երկրի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, այս տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոն Ջանես Նազարյանը գերազանց մրցելույթներ է ունենում։
Մեր շնորհաշատ ըմբիշն անցկացրել է չորս գոտեմարտ։ Սկսելով 1/16 եզրափակչից՝ Ջանեսը միմյանց հետևից պարտության մատնեց նորվեգացուն՝ 8։0, թուրքին՝ 9։0, ընդ որում՝ վերջինին արտակորում հնարքով դուրս նետելով Բաքվի մրցագորգի սահմաններից, հունգարացուն՝ 9։0 և կիսաեզրափակչում 8։0 հաշվով հաղթելով բուլղարացուն։
Այսպիսով, Ջանես Նազարյանը, առանց մրցակիցներին որևէ միավոր տալու, մտավ եզրափակիչ, որտեղ վաղը գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի հետ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































