Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ ինչ էր անում ՔՊ գրասենյակում կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկինում քահանա Տեր Թադեն, հրավե՞րք էր ուղարկվել նրան ՔՊ վարչության նիստին ներկա լինելու համար։ Ի պատասխան՝ Խանդանյանն ասաց՝ տեղյակ չէ։
Հաջորդ հարցին, թե օգոստոսի 2-ին ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին կհրավիրե՞ն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Խանդանյանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Դա ընդհանրապես կանոնակարգով սահմանված չէ։ Իրավունք ունի մասնակցելու, բայց դա ԱԺ նախագահության տիրույթում է՝ հրավիրել, թե չհրավիրել։ Տրամաբանական է, որ նրան չէին հրավիրի»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































