Լրահոս
Օրվա լրահոսը

10-ամյա դաշնակահար Տիգրան Ղազարյանը մի քանի հեղինակավոր մրցույթների մրցանակակիր է դարձել

Հուլիս 29,2026 18:06 Share

10-ամյա դաշնակահար Տիգրան Ղազարյանը վերջին ամիսներին բարձրագույն մրցանակների է արժանացել միջազգային 3 մրցույթներում՝ իր տարիքային խմբում ստանալով մեկ Պլատինե եւ երկու 1-ին կարգի մրցանակներ: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց նրա մայրը՝ Լուսինե Մանուկյանը՝ նշելով, որ Տիգրանը նվագում է 4 տարեկանից:

Նրա հավաստմամբ, երաժշտական դպրոցի երկրորդ դասարանում, երբ Տիգրանին հանձնարարվեց ծրագիր՝ զարգացնելու երաժշտական տեխնիկան, բացահայտվեց, որ երեխան ոչ միայն բացարձակ լսողություն, այլեւ փայլուն հիշողություն ունի. էտյուդների գիրքը գրեթե ամբողջությամբ՝ 52 գործ, երեխան նվագում էր բացառապես հիշողությամբ:

Այժմ «Միմաս» դասական երաժշտական մրցույթի կողմից, որպես 1-ին կարգի մրցանակակիր, Տիգրանը հրավեր է ստացել մեկնելու Իտալիա եւ մասնակցելու «Միմաս» երաժշտական փառատոնին եւ Գալա համերգին: Մրցույթը միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված «Ալինք-Արգերիխ» հիմնադրամի անդամ է եւ հյուրընկալում է հայտնի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կազմ, ինչը է՛լ ավելի է արժեւորում մրցույթն ու դրանում Տիգրանի հաղթանակը:

Մինչ հոդվածը կհրապարակվեր, հայտնի դարձավ, որ փոքրիկ դաշնակահարը հնարավոր 100 միավորից ստանալով 95 միավոր՝ 1-ին կարգի մրցանակի է արժանացել նաեւ հեղինակավոր մեկ այլ՝ «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթում եւ ստացել համերգում ելույթ ունենալու հնարավորություն: Մայրը նշում է, որ Տիգրանի համար ամառն աշխատանքային է՝ Իտալիայի Պրոչիդա կղզում կայանալիք միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031