☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը
Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան 2-5 մ/վ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































