«Փաշինյանն ո՞վ է, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում։ Ծանոթ մարդու մասին խոսեք»,- լրագրողների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կաթողիկոսի մասին հայտարարությունների վերաբերյալ հարցերի առիթով իր և մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ ճեպազրույցում այսպես արձագանքեց Բագրատ Սրբազանը։
Այն, որ 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստին Վեհափառը չի մասնակցի, այս առիթով Բագրատ Սրբազանն ասաց․ «Շարունակվող հալածանքի հստակ ևս մի արտահայտության կերպերից մեկն է։ Երբ իրենք թե′ 2021-ին, թե′ նախագահական երդմնակալությանը խնդրում, աղաչում էին, որ Վեհափառը գնա, ապագայում էլ կխնդրեն, որ Վեհափառն իրենց այցելի բանտերում։ Ուրիշ խնդիր չկա»։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ Վեհափառի գործը կուղարկվի դատարան, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Մանրամասները չգիտեմ, բայց ամեն ինչ էլ սպասելի է, զարմանալու տեղ չկա այլևս։ Որքան տեղյակ եմ՝ այդ գործը կապված է Վեհափառի՝ իրավունքներն իրացնելու հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային


















































