Լրահոս
Օրվա լրահոսը

«2020-ին էլ եկել էր Սիսիան, մուրճը վերցրել, ասում էր՝ սենց եմ անելու, նենց եմ անելու, բայց ես նույն Սարգսյան Արթուրն եմ, պայքարել եմ և պայքարելու եմ»․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանի սպառնալիքների առիթով

Հուլիս 30,2026 18:24 Share

«2020-ին էլ եկել էր Սիսիան, մուրճը վերցրել, ասում էր՝ սենց եմ անելու, նենց եմ անելու, բայց ես նույն Սարգսյան Արթուրն եմ, պայքարել եմ և պայքարելու եմ»,-18 արդարների գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված, գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։

Անդրադառնալով իր կալանքը երկարաձգելու վերաբերյալ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը՝ Արթուր Սարգսյանն ասաց, որ դա իր համար կանխատեսելի էր․ «Մեկ տարի ասում եմ՝ այս դատարանը որոշում չի կայացնում, որոշումներն ուղարկվում են, այստեղ ընդամենը ընթերցվում են։ Դա պարոն Ֆարխոյանը հիմնավորեց, որի համար շատ շնորհակալ եմ»։

Հարցին՝ Ձեր աշխատանքն ԱԺ-ում ո՞նց եք պատկերացնում, Արթուր Սարգսյանը պատասխանեց․ «Ես ամեն ինչի պատրաստ եմ, իմ սկզբունքը ոչ թե կռիվ անելն է, այլ հայրենիք ունենալն է, եկեղեցի ունենալն է, և այս պայքարի ընթացքում իմ գիծը չի թեքվել, պայքարել եմ իմ հայրենիքի, սկզբունքների, եկեղեցու համար։ Իմ պայքարը շարունակվում է, որ օրը հնարավորություն ստեղծվի, նույն ձևով, ոնց հինգ տարիներին պայքարել եմ, այդ կերպ շարունակելու եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031