Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հետևողական կերպով լռեցնում է ընդդիմադիր ձայները՝ Հայաստանն օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը. Արտակ Բեգլարյան

Հուլիս 31,2026 12:50 Share

«Արցախ միության» նախագահ, Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:

Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե, իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:

Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր «ժողովրդավարական երդումների»:

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել