Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորման հենց ժողովրդավարության բացակայությունն է»․ Նարեկ Սուքիասյան

Հուլիս 31,2026 14:27 Share

«Ժողովրդավարությունները միշտ բացառություններ են։ Ժողովրդավարությունը հասարակական կարգի կազմավորման նորմալ ձևը չէ, եթե ակտիվ գործողություններ չլինեն դրանք ստեղծելու և պահպանելու համար»,- Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կազմակերպած «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ հավելելով, որ ժողովրդավարության կայացման և հաստատման համար հավելյալ ջանքեր են պետք, ժողովրդավարական ձեռքբերումները նորմալ ընթացք չեն, այլ մշտական և միտումնավոր ջանքի արդյունք։

«Նորման հենց ժողովրդավարության բացակայությունն է»,- կարծում է բանախոսը՝ հավելելով, որ մրցակցությունն ու մասնավոր սեփականության հետ համեմված մարդկային էությունը բերում է հենց այդ արդյունքին։

Գալով ներկայիս իրողություններին՝ բանախոսը նկատեց, որ ժողովրդավարական հետընթացի ամենատարածված ձևը հենց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների՝ իրենց կողմից համակարգը քանդելուն ուղղված գործողությունների արդյունքում է տեղի ունենում։ Համաշխարհային պրակտիկայում ժողովրդավարական հետընթացի 5 դեպքերից 4-ը արվում է հենց ընտրված իշխանության կողմից՝ օգտագործելով ազատական Սահմանադրությունը և օրենքները։ Այս դեպքում, ըստ նրա, և՛ մոբիլիզացիան, և՛ դիմադրությունը շատ բարդ է լինում, քանի որ գործընթացը տևական ժամանակ է լինում և գրեթե աննկատ։

Այս գործընթացում ամենավտանգավորը դատական իշխանության քանդումն է նա համարում, ապա՝ մեդիայի և քաղհասարակության ազդեցության սահմանափակումը և ընտրությունների միջոցով ավտորիտարին պատժելու մեխանիզմը։

Այս համատեքստում, գալով նաև հայաստանյան իրողություններին, ասաց․ «Ինձ համար ժողովրդավարության թուլացման գործընթացում ամենավտանգավորը պատժիչ գործիքի թուլացումն է։ Ոնց է լինում։ Ասում են՝ վատ ղեկավար է, թող մնա՝ հաջորդ ընտրություններում չես ընտրի, մրցակցին կընտրես։ Բայց բևեռացման պայմաններում, երբ դու ամեն դեպքում տեսնում ես սխալները, բայց այն տիպի է ատելությունն ու թշնամանքն այդ բևեռների միջև, դու ներում ես իրենց, որովհետև մյուս ճամբարին ավելի վատն ես համարում։ Այսինքն, այն պատժիչ գործողությունը, որը քո քվեով անելու էիր, այլևս չես անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031