Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղհասարակության մի մասը դարձել է իշխանության չարաշահումների լեգիտիմացնողը»․ Կարեն Հարությունյան

Հուլիս 31,2026 13:38 Share

Հայաստանում ունենք երկբևեռ քաղհասարակություն․ քաղհասարակության մի մասը դարձել է իշխանության չարաշահումների լեգիտիմացնողը, երբ օրենքի գերակայության խախտումները փորձում են հիմնավորել ավելի մեծ նպատակների գերակայությամբ։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կազմակերպած «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «ՍիվիլՆեթ» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

Կարեն Հարությունյան

Քաղհասարակության գործունեության մասով բանախոսը հիշեց արցախցի Արթուր Օսիպյանի հետ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի միջադեպը և դրան հետևած Արթուր Օսիպյանի ձերբակալությունը։ Ըստ նրա՝ քանի որ քաղհասարակության ներկայացուցիչներն Արթուր Օսիպյանին համարում էին «իրենց մարդը», արագ արձագանքեցին, և հանգուցալուծումներն արագ եղան, մինչդեռ շատ այլ դեպքերում նույն քաղհասարակության ներկայացուցիչները լոյալություն էին դրսևորում։ Նա կարևոր է համարում, որ քաղհասարակությունը նման տարբերակումներով չգործի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարեն Հարությունյանի գնահատմամբ, գործընթացներում չի կարելի շփոթել կառավարության, իշխանությունների դերն ու պատասխանատվությունը և մյուս կողմի պատասխանատվությունը․ «Ժողովրդավարությունը ենթադրում է, որ, թեկուզև քաղաքական ուղղվածություն ունեցող, մեդիաներն իրավունք ունեն ազատ աշխատելու, ազատ կարծիք արտահայտելու, և ընդդիմադիր փոդքաստերների ձերբակալությունը, նախընտրական շրջանում՝ ընդդիմադիր ուժերից մեկի հետ ասոցացվող մեդիայի նկատմամբ սահմանափակումները, ԱԱԾ-ի ներխուժումը բոլորովին չեն խոսում ժողովրդավարական միտումների մասին, և ակնհայտ է, որ քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն ունենում են մեդիայի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031