Հուլիսի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում տաք հետքերով վնասազերծել են Երևանում բնակարանային գողություն կատարողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Ա.-ն, 35-ամյա Արտակ Ա.-ն, 42-ամյա Արթուր Ա.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Հրաչյա Մ.-ն նախօրոք պլանավորելով Երևանում իրականացրել են բնակարանային գողություն։
Արդեն Երևանի քրեական ոստիկանությունում Արմեն Ա.-ի մոտ հայտնաբերվում է Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակչի բնակարանից հափշտակված ընդհանուր 2.14 գրամ քաշով տոպրակ, որի մեջ հայտնաբերվում են ադամանդի նմանվող քարեր, իսկ արդեն «Hyundai Elantra»-ի սրահում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվում է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ լինում են նշված բնակարանից գողացված թանկարժեք իրեր։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































