Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 7-ի գիշերը՝ իշխանազավթման պահին, ի՞նչ զգացողություն ունեիք». Էդգար Ղազարյանի հարցը եւ Հայկ Կոնջորյանի արձագանքը

Օգոստոս 03,2026 16:26 Share

«Ինձ հետաքրքիր է, թե Դուք ինչ զգացողություններ եք ունեցել հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ գիշերը ժամը 02։00-ին պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ անտրամադիր, նայում եմ լուսանկարը՝ կադրում Դուք չկաք, վստահ եմ, այնտեղ եք եղել, ով կա կադրում, շատ տխուր, թախծոտ էին, չեմ կարծում՝ գիշերվա ուշ ժամով պայմանավորված։ Իշխանազավթման պահին Ձեր զգացողություններն ինչպիսի՞ն են եղել և ո՞նց կհամեմատեք 2018-ի՝ Ձեր զգացողությունների հետ»,-ԱԺ նիստի  ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Հայկ Կոնջորյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ նորմալ է, որ ընտրության օրը լարված են եղել և կարող է այդքան կայտառ չլինեին․ «Վերցրել էին ստոպ կադրեր։ Մեր գործընկերները հրապարակեցին նաև ուրախ կադրերը։ Ֆոկուսի հարց է, նայած՝ ինչ եք ուզում տեսնել։ Հետաքրքիր է իմանալ` այն պահերին, երբ համագործակցում էիք այն ուժերի հետ, որոնց ձեռքերն արյունոտ էին ՀՀ տասը քաղաքացու արյունով, զբաղվել են համակարգային թալանով, պատասխանատու են հոկտեմբերի 27-ի համար, ինչպիսի՞ զգացողություններ ունեիք Դուք»։

Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Ինձ հետաքրքիր էր պատասխանի բովանդակությունը, երբ տեղի է ունենում իշխանազավթում, երբ կանգնեցվում է ձայների հաշվարկը և վերսկսում է ժամը 07:00-ին և արդեն հնչեցվում են այն թվերը, որոնք հնչեցվում էին ժամը 02։00-ին, ի՞նչ զգացողություն են ունենում մարդիկ։ Իսկ իշխանազավթման մասին, նախորդ իշխանությունների հետ կապված այս դահլիճում ձեր խմբակցության առաջին շարքում բազմաթիվ պատգամավորներ Ձեզ ավելի մանրամասն տեղեկատվություն կտան․ իրենց դիրքն ու ազդեցությունը հանրային կյանքի վրա շատ ավելի մեծ է եղել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31